Պաշտոնական․ Էմրե Ջանը վերադարձավ Բունդեսլիգա

Պաշտոնական․ Էմրե Ջանը վերադարձավ Բունդեսլիգա

01/02/2020 - 00:14

Ինչպես տեղեկացնում է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը, ակումբը «Յուվենտուսից» վարձակալել է 26-ամյա հենակետային կիսապաշտպան Էմրե Ջանին։

Վարձակալությունը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, որից հետո դորտմունդյան ակումբը 25 մլն եվրոյով իրավունք կունենա գնել խաղացողի ամբողջական տրանսֆերը։ Գումարի վճարումը պետք է տեղի ունենա 3 ֆինանսական տարում։

Հիշեցնենք, որ Ջանը Բունդեսլիգայում խաղալու փորձ արդեն ունի։ Նա հանդես է եկել «Բավարիայի» և «Բայերի» կազմում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023