Պաշտոնական․ Բորուսիան հեռացրեց Լուիսեն Ֆավրին

Պաշտոնական․ Բորուսիան հեռացրեց Լուիսեն Ֆավրին

14/12/2020 - 00:57

Ինչպես տեղեկացնում է «Բորուսիա Դորտմունդի» պաշտոնական կայքը, ակումբը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Լուսիեն Ֆավրին։

Գլխավոր մարզչի պարտականությունները մինչև մրցաշրջանի ավարտը ժամանակավորապես կկատարի Ֆավրի օգնական Էդին Թերզիչը։

«Մենք դժվար ենք գնացել այս քայլին, սակայն մենք կարծում ենք, որ ակումբի գրանցած վերջին արդյունքներից հետո ընթացիկ մրցաշրջանում մեր առջև դրված նպատակները վտանգի տակ են, այդ պատճառով էլ մենք գնացինք այս քայլին»,- նշել է «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայիլ Ցորկը, ում խոսքերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը։

Լուսիեն Ֆավրը «Բորուսիա Դորտմունդի» գլխավոր մարզիչ պաշտոնում աշխատում էր 2018/19 մրցաշրջանից սկսած։ Ակումբը նրա գլխավորությամբ անցկացրել է 110 հանդիպում՝ տանելով 68 հաղթանակ, 17 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, իսկ «դեղինները» 25 խաղում էլ պարտվել են։

Ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության շրջանակում F խմբից 1/8 եզրափակիչ դուրս եկավ 1-ին հորիզոնականից։ Բունդեսլիգայում էլ կայացած 11 տուրերցի հետո «իշամեղուները» 19 միավորով զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023