Պաշտոնական․ Արթուրը տեղափոխվեց Յուվենտուս

Պաշտոնական․ Արթուրը տեղափոխվեց Յուվենտուս

29/06/2020 - 20:17

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի կիսապաշտպան Արթուրը կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։

Կատալոնական ակումբը հայտարարել է, որ բրազիլացի ֆոտւբոլիստի տրանսֆերի հարցում համաձայնության է հասել «ծեր սենյորայի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յուվենտուսը» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կվճարի 72 մլն եվրո, իսկ ևս 10 մլն եվրո «բլաուգրանասը» կստանա բոնուսների տեսքով։

Արթուրը ելույթները «Բարսելոնայի» կազմում կշարունակի մինչև Լա լիգայի 2019/20 մրցաշրջանի ավարտը, սակայն դեռևս հայտնի չէ, թե արդյո՞ք 24-ամյա կիսապաշտպանը «կապտանռնագույնների» կազմում հանդես կգա Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում թե, թե՞ ոչ։ Միայն հայտնի է, որ ինքը՝ Արթուրը, ցանկություն է հայտնել օգոստոսին կենտրոնանալ միայն թուրինյան ակումբում ելույթ ունենալու վրա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» Արթուրի հետ կկքնի 5 տարվա պայմանագիր, իսկ հակառակ ճամբար կուղևորվի թուրինյան ակումբի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023