Պաշտոնական․ Ալեգրին վերադարձավ Յուվենտուս

Պաշտոնական․ Ալեգրին վերադարձավ Յուվենտուս

28/05/2021 - 21:55

Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մասիմիլիանո Ալեգրին՝ այդ պաշտոնում փոխարինելով Անդրեա Պիռլոյին, ով այսօր՝ մայիսի 28-ին, պաշտոնանկ արվեց։

Թուրինյան ակումբը չի հայտնում կնքված պայմանագրի մանրամասները, սակայն, ավելի վաղ, իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն մանրամասներ էր հայտնել․ Ալեգրին «Յուվենտուսի» հետ 4 տարվա պայմանագիր է կնքել՝ տարեկան 9 մլն եվրո աշխատավարձով։

Հիշեցնենք, որ 2014-2019 թթ․ 53-ամյա մասնագետն արդեն մարզել է «Յուվենտուսը»։ Իտալացի մասնագետի գլխավորությամբ «ծեր սենյորան» նվաճել է 11 տիտղոս։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023