Պալմերը շարունակում է առաջնորդել Չելսիին. «ազնվականները» հաղթեցին Ֆուլհեմին 🎥

Պալմերը շարունակում է առաջնորդել Չելսիին. «ազնվականները» հաղթեցին Ֆուլհեմին 🎥

13/01/2024 - 18:30

Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գոլի հեղինակ. «ազնվականները» հաղթեցին 1:0 հաշվով։

Մաուրիսիո Պոչետինոյի թիմի միակ գոլը 45+4-րդ րոպեին խփեց Քոուլ Պալմերը։

Նշենք, որ 21-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 17 խաղում դարձել է արդեն 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 31 միավոր և բարձրացավ 8-րդ հորիզոնական։

«Ֆուլհեմը», 24 միավորով, 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023