Դեֆենսիայի ու Պալմեյրասի թրիլլերը․ արգենտինական ակումբը նվաճեց Ռեկոպան🎥

Դեֆենսիայի ու Պալմեյրասի թրիլլերը․ արգենտինական ակումբը նվաճեց Ռեկոպան🎥

15/04/2021 - 15:48

Ապրիլի 15-ին՝ Երևանի ժամանակով առավոտյան 4։30-ից սկսած, կայացավ Հյուսիսային Ամերիկայի սուպեր գավաթի՝ Ռեկոպայի 2021 թվականի խաղարկության պատասխան հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Լիբերտադորեսի խաղարկության գավաթակիր «Պալմեյրասը» և Կոպա Սուդամերիկանայի հաղթող «Դեֆենսիա և Խուստիսիան», որը ներկայացնում է Արգենտինան (Խմբ․՝ Կոպա Սուդամերիկանա – հայտնի է նաև Հյուսիսամերիկյան գավաթ անվանումով․ Լիբերտադորեսի գավաթից հետո Լատինական Ամերիկայում նշանկությամբ երկրորդ գավաթն է, ինչպես Եվրոպա լիգան Եվրոպայում)։

Դիմակայության առաջին խաղում «Պալմեյրասը» հյուրընկալվելիս հաղթել էր 2։1 հաշվով և պատասխան հանդիպման 22-րդ րոպեն էլ բրազիլական ակումբի ֆուտբոլիստներն առաջ անցան հաշվի մեջ, իսկ գոլի հեղինակ դարձավ Ռաֆայել Վեյգան՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Շատ չանցած՝ 30-րդ րոպեին, խաղի հյուրերը մեկ գնդակ հետ բերեցին, որն իր անվան դիմաց գրանցեց Բրայան Ռոմերոն, ինչից հետո թիմերը 1։1 հաշվի պայմաններում էլ գնացին ընդմիջման։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ հիմնականում հավասր պայքար էր ընթանում, սակայն 68-րդ րոպեին, ինչպես ամրպոպ անամ երկնքում, «Պալմեյրասի» ֆուտբոլիստները մնացին 10 ֆուտբոլիստներով, քանի որ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց պաշտպան Մաթիաս Վինեն։

Նույնիսկ 10 ֆուտբոլիստներով բրազիլական ակումբը շարունակում էր վերահսկել հանդիպման ընթացքը և թվում էր՝ նվաճելու է բաղձալի գավաթը, սակայն 90+4-րդ րոպեին «Դեֆեսնիան» կարողացավ խփել երկրորդ գնդակը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ․ հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ Մարսելո Բենիտեսը։

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ թրիլլերային իրադարձություններ եղան, սակայն ամեն ինչ հերթով։

Հանդիպման 95-րդ րոպեին «Պալմեյրասի» հարձակվող Ռոնին ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, իսկ այդ առաջխաղացումն արգենտինական ակումբի դարպասապահ Էզեկիել Ունսայինը կասեցրեց միայն կանոնների խախտման գնով։

Հանդիպման գլխավոր մրցավար Լեոդան Գոնսալեսը սկզբում խախտում չարձանագրեց, սակայն VAR համակարգի սենյակից նրան հուշեցին, որ պետք է նշանակել 11-մետրանոց հարված։

Ուրուգվայցի մրցավարն անձամբ գնաց դիտեց դրվագի տեսակրկնապատկերը, համոզվեց, որ խախտում է եղել, ինչից հետո էլ ցույց տվեց դեպի նշակետը։

Այդ դրվագում ոչ սպորտային պահվածքի պատճառով դաշտից հեռացվեց նաև «Դեֆենսիայի» հարձակվող Բրայան Ռոմերոն, իսկ թիմերի կազմերը հավասարվեցին։

11-մետրանոցն իրացրեց «Միլանի» նախկին պաշտպան, ներկայումս «Պալմեյրասի» ավագ Գուստավո Գումեսը, սակայն պարագվայցի ֆուտբոլիստի հարվածից հետո Ունսայինը փրկեց իր թիմին։

11-մետրանոցի իրացումից հետո հանդիպման հաշիվը չփոխվեց, իսկ լրացուցիչ ժամանակում այլևս գոլեր չտեսանք․ կողմերը հաղթողին պարզելու համար պետք է իրացնեին արդեն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար։

Արգենտինական ակումբի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ գտնվեցին՝ իրացելով իրենց բոլոր 4 հարվածները և նվաճեցին 2021 թվականի խաղարկության Հյուսիսային Ամերիկայի սուպեր գավաթը՝ Ռեկոպան։

Վճռորոշ դարձան «Պալմեյրասի» հարձակվող Լուիս Ադրիանոյի և դարպասապահ Վեվերթոնի վրիպումները։

Նշենք, որ «Դեֆենսիա և Խուստիսիան» իր պամտության մեջ առաջին անգամ նվաճեց Ռեկոպան։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023