Չելսին շարունակում է հաղթարշավը🎥

Չելսին շարունակում է հաղթարշավը🎥

21/11/2020 - 18:46

Նոյեմբերի 21-ին մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի, որի շրջանակում «Չելսին» հյուրընկալվել էր «Նյուքասլին»։

Ֆրենկ Լեմպարդի սաները խաղի մեծ մասում ունեին տարածքային և խաղային լուրջ առավելություն, ինչն էլ թույլ տվեց երկու անգամ գրավել «կաչաղակների» դարպասը։ «Ազնվականներից» աչքի ընկավ Թեմի Աբրահամը, իսկ Ֆեդերիկո Ֆերնանդեսը դարձավ գոլի հեղինակ։

Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 18 միավոր, հավասարվեց «Լեսթերին», սակայն բարձրացավ 1-ին հորիզոնական։ «Աղվեսներն» իրենց հանդիպումն անցկացնելու են նոյեմբերի 22-ին՝ հյուրընկալվելով գործող չեմպիոն «Լիվերպուլին»։ «Նյուքասլը» 11 միավորով 13-րդն է։

Վերջում հավելենք միայն, որ «կապույտները» վերջին 12 հանդիպումներում անպարտելի են, իսկ վերջին 5 խաղերում տարել են նույնքան հաղթանակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023