Չելսին կրկին սայթաքում է` չկարողանալով կոտրել  նաև Վեսթ Հեմի դիմադրությունը🎥

Չելսին կրկին սայթաքում է` չկարողանալով կոտրել նաև Վեսթ Հեմի դիմադրությունը🎥

11/02/2023 - 18:32

Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։

Նախ «ազնվականների» կազմից 16-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ժոաո Ֆելիշը, իսկ «մրճահարների» պատասխան գոլը 28-րդ րոպեին խփեց Էմերսոնը։

Այս ոչ-ոքիից հետո Գրեհեմ Փոթերի թիմը վաստակեց 31 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

Նշենք, որ «Չելսին» Պրեմիեր լիգայի շրջանակում երրորդ հանդիպումն անընդմեջ ավարտում է ոչ-ոքի։

«Թոշակառուները» բոլոր մրցաշարերի շրջանակում 2023 թ. տոնել են միայն մեկ հաղթանակ` Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում 1:0 հաշվով առավելության հասնելով «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։

«Վեսթ Հեմը», 20 միավորով, 15-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023