Չելսին ընթացիկ մրցաշրջանում բոլոր դիրքերի համար ֆուտբոլիստներ է գնել

Չելսին ընթացիկ մրցաշրջանում բոլոր դիրքերի համար ֆուտբոլիստներ է գնել

11/01/2023 - 21:03

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսին» մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ժոաո Ֆելիշին։

Հեղինակավոր Transfermarkt կայքի աչքից չի վրիպել այն փաստը, որ լոնդոնյան ակումբն ընթացիկ մրցաշրջանի երկու` ամառային և տրանսֆերային պատուհանների ժամանակ բոլոր դիրքերի համար ֆուտբոլիստներ է գնել` հավաքելով մեկ ամբողջական կազմ, որն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահ – Գաբրիել Սլոնինա («Չիկագո Ֆայր» -> «Չելսի», 9.1 մլն եվրո)

Պաշտպաններ – Բենուա Բադիաշիլե («Մոնակո» -> «Չելսի», 38 մլն), Կալիդու Կուլիբալի («Նապոլի» -> «Չելսի», 38 մլն), Վեսլի Ֆոֆանա («Լեսթեր» -> «Չելսի», 80.4 մլն)

Կիսապաշտպաններ – Դենիս Զաքարիա («Յուվենտուս» -> «Չելսի», վարձակալություն, 3 մլն), Մարկ Կուկուրելիա («Բրայթոն» -> «Չելսի», 65.3 մլն), Կարնի Չուկվուեմեկա («Աստոն Վիլլա» -> «Չելսի», 18 մլն), Անդրեյ Սանթոս («Վասկո դա Գամա» -> «Չելսի»), Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի» -> «Չելսի», 56.2 մլն)

Հարձակվողներ – Պիեր-Էմերիկ Օբամեյանգ («Բարսելոնա» -> «Չելսի», 12 մլն), Ժոաո Ֆելիշ («Ատլետիկո Մադրիդ» -> «Չելսի», վարձակալություն, 11 մլն)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023