Պաշտոնական. Ժոաո Ֆելիշը տեղափոխվեց Չելսի

Պաշտոնական. Ժոաո Ֆելիշը տեղափոխվեց Չելսի

11/01/2023 - 16:38

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ժոաո Ֆելիշին։

Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «ազնվականները» չեն ունենալու 23-ամյա հարձակվողին գնելու իրավունք։

Ըստ հեղինակավոր Transfermarkt կայքի` լոնդոնյան ակումբը պորտուգալացի ֆուտբոլիստի վարձակալության դիմաց «հնդկացիներին» վճարել է 11 մլն եվրո։

«Ատլետիկոյի» պաշտոնական կայքն էլ հայտնում է, որ Ֆելիշին վարձավճարով տրամդրելուց առաջ ակումբը նրա հետ 1 տարով երկարաձգել է գործող պայմանագիրն, որն այժմ ուժի մեջ է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Հավելենք, որ Ֆելիշը մադրիդյան ակումբի շարքերը համալրել է 2019 թ. ամռանը, որի կազմում մինչ օրս անցկացրել է 131 հանդիպում` դառնալով 34 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023