Չելսին աստղաբաշխական գումար կվճարի Լեսթերի պաշտպանի դիմաց

Չելսին աստղաբաշխական գումար կվճարի Լեսթերի պաշտպանի դիմաց

16/08/2020 - 15:53

«Չելսին» մոտ է «Լեսթերի» ձախ պաշտպան Բեն Չիլվելին ձեռք բերելուն։

Ինչպես տեղեկացնում է The Independent-ի լրագրող Դերեք Օ’Լիրին, ակումբներն արդեն համաձայնության են հասել հավանական տրանսֆերի շուրջ։

Չհաշված հավելավճարները լոնդոնյան ակումբը խաղացողի դիմաց կվճարի 65 մլն ֆունտ, և եթե խաղացողի պայմանագրում նշված որոշ կետեր իրականացվեն, ապա խաղացողի տրանսֆերային արժեքը կդառնա 78 մլն ֆունտ։

Սպասվում է, որ Չիլվելը օգոստոսի 17-ին բուժզննում կանցնի «Չելսիի» համար, ինչից հետո «ազնվականները» կհայտարարեն տրանսֆերի մասին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023