Չելսիի հերթական ձախողումը. «ազնվականները» սեփական հարկի տակ պարտվեցին Աստոն Վիլլային 🎥

Չելսիի հերթական ձախողումը. «ազնվականները» սեփական հարկի տակ պարտվեցին Աստոն Վիլլային 🎥

24/09/2023 - 19:38

Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։

Բիրմինգհեմը ներկայացնող ակումբին հաղթանակ պարգևեց 73-րդ րոպեին Օլի Վոթկինսի խփած գոլը։

Նշենք, որ «ազնվականները» 58-րդ րոպեինց խաղում էին 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց Մալո Գուստոն։

Այս հաղթանակից հետո «Աստոն Վիլլան» վաստակեց 12 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

«Չելսին», 5 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023