Ուկրաինան հաղթեց Շոտլանդիային` դուրս գալով ՈՒԵՖԱ-ի գոտու  փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ🎥

Ուկրաինան հաղթեց Շոտլանդիային` դուրս գալով ՈՒԵՖԱ-ի գոտու փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ🎥

02/06/2022 - 00:57

ԱԱ-2022-ի որակավորման փուլի ՈՒԵՖԱ-ի գոտու փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչի շրջանակում Ուկրաինայի հավաքականը Գլազգոյում հյուրընկալվելիս մրցեց Շոտլանդիայի ընտրանու դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում ուկրաինացիներն ավելի լավ իրացրին իրենց գոլային պահերը` հաղթելով 3:1 հաշվով։

Ալեքսանդր Պետրակովի թիմի կազմից աչքի ընկան Անդրեյ Յարմոլենկոն, Ռոման Յարեմչուկն ու Արտյոմ Դովբիկը, իսկ տանտերերի միակ գոլը խփեց Կալում Մաքգրեգորը։

Այսպիսով, Ուկրաինայի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով և դուրս եկավ փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ, որի շրջանակում հունիսի 5-ին հյուրընկալվելիս կմրցի Ուելսի ընտրանու դեմ։

Այդ դիմակայության հաղթողը կնվաճի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023