Մբապեի վիճահարույց գոլից հետո ՈՒԵՖԱ-ն  մտադիր է փոխել «խաղից դուրս»-ի կանոնը

Մբապեի վիճահարույց գոլից հետո ՈՒԵՖԱ-ն մտադիր է փոխել «խաղից դուրս»-ի կանոնը

15/10/2021 - 21:35

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Իսպանիայի ընտրանու նկատմամբ և տիրացավ բաղձալի գավաթին։

«Եռագույնների» հաղթական գնդակը հանդիպման 80-րդ րոպեին խփեց Կիլիան Մբապեն։

Այդ գոլը լուրջ քննարկումների առիթ դարձավ, քանի որ շատերի կարծիքով այն խփվել է խաղից դուրս իրավիճակից։

Բանն այն է, որ գոլային գրոհի ժամանակ Մբապեն գտնվում էր խաղից դուրս իրավիճակում, սակայն գնդակը նրան հասավ Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիայից։ Հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորն էլ, հիմնվելով դրա վրա, արձանագրեց դարպասի գրավումը։

Այդ առթիվ իր մեկնաբանությունն է տվել ՈՒԵՖԱ-ի մրցավարական հանձնաժողովի նախագահ Ռոբերտո Ռոզետին.

«Հիմնվելով մրցավարների պաշտոնական արձնագրությունների վրա` կարող եմ ասել` Էնթոնի Թեյլորը ճիշտ որոշում է կայացրել, որ արձանագրել է գոլը։

Էրիկ Գարսիան մտադրված փորձեց կասեցնել գրոհը, իսկ մրցակիցը չմիջամտեց դրան, այնուամենայնիվ, այդ դրվագը ցույց է տալիս, որ կանոնի ներկայիս մեկնաբանությունը հակասում է այն մտքին, որ պետք է թույլ չտանք որևէ խաղացողի օգտվել խաղից դուրս իրավիճակի դիրքից։ Հենց սա է դրա սկզբնական իմաստը:

ՈւԵՖԱ -ի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է բարելավել կանոնի մեկնաբանումը, այն համապատասխանեցնել խաղից դուրս վիճակին, որպեսզի չկոտրենք խաղի ոգու բուն նպատակը։

Ես արդեն կապվել եմ ՖԻՖԱ -ի և IFAB- ի (Խմբ.` Ֆուտբոլի կանոնները կարգավորող կազմակերպության) իմ գործընկերների հետ և նախատեսում եմ քննարկել նման պահերի հնարավոր լուծումները IFAB-ի հաջորդ հանդիպմանը»,- նշել է Ռոզետին, ում խոսքերը մեջբերում է Calcio Finanza։

Ստորև ներկայացնում ենք այդ գոլի տեսանյութը.

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023