Շտուտգարտը, 90+2-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ, պահպանեց տեղը Բունդեսլիգսյում🎥

Շտուտգարտը, 90+2-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ, պահպանեց տեղը Բունդեսլիգսյում🎥

15/05/2022 - 10:23

Գերմանական Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրի շրջանակում հետնապահների թվում ընթացող «Շտուտգարտը» սեփական հարկի տակի մրցեց «Քյոլնի» դեմ։

Տևական ժամանակ «Մերսեդես Բենց Արենա» մարզադաշտի լուսատախտակին վառվում էր 1:1 հաշիվը։

Նախ 12-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Սաշա Կալայջիչը, ապա 59-րդ րոպեին Էնտոնի Մոդեսթը խփեց «Քյոլնի» պատասխան գնդակը։

Թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի արդյունքով, սակայն 90+2-րդ րոպեին «Շտուտգարտը» անկյունայինի խաղարկումից հետո հաղթանակ կորզեց, իսկ գոլի հեղինակ դարձավ Վատարու Էնդոն։

Այս հաղթանակից հետո Պելեգրինո Մատարացոյի թիմը վաստակեց 33 միավոր և, խփած ու բաց թողած գնդակների ավելի լավ հարաբեկցության շնորհիվ, մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Հերտային», բարձրացավ 15-րդ հորիզոնական` պահպանելով տեղը Բունդեսլիգայում։

«Հերտան» էլ վերջին տուրում հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Բորուսիա Դորտմունդին» ու նահանջեց 16-րդ հորիզոնական։

Այժմ մայրաքաղաքային ակումբը ստիպված կլինի անցումային հանդիպում անցկացնել Երկրորդ Բունդեսլիգայի 3-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբի դեմ։

Նշենք, որ հանդիպման գլխավոր մրցավար Ռոբերտ Շրյոդերի եզրափակիչ սուլիչից հետո «Մերսեդես Բենց Արենա» մարզադաշտում հավաքված երկրպագուները ներխուժեցին խաղադաշտ` սիրելի թիմի հաջողությունը նշելու։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023