Շվեյցարիայում սենսացիոն չեմպիոնություն ապահոված մարզիչն աշխատանքի է անցել Բունդեսլիգայում 📸
Շվեյցարիայում սենսացիոն չեմպիոնություն ապահոված մարզիչն աշխատանքի է անցել Բունդեսլիգայում 📸
22/05/2026 - 20:38

Մաուրո Լուստրինելին նշանակվել է «Ունիոն Բեռլինի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։

50-ամյա մասնագետը 2022թ. հուլիսից մարզում էր «Թունը», որն ավարտված մրցաշրջանում խոշոր անակնկալ է մատուցել` պատմության մեջ առաջին անգամ դառնալով Շվեյցարիայի չեմպիոն։

Լուստրինելին նախկինում մարզել է նաև Շվեյցարիայի Մ16 ու Մ21 հավաքականները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026