«Նրա երազանքն իրականացավ». Բարսելոնան հաստատեց Ֆելիքսի տրանսֆերը 🎥

«Նրա երազանքն իրականացավ». Բարսելոնան հաստատեց Ֆելիքսի տրանսֆերը 🎥

02/09/2023 - 00:36

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը կարիերան շարունակելու է «Բարսելոնայի» կազմում։

Կատալոնական ակումբը պաշտոնապես հաստատել է, որ մինչև 2024 թ. հունիսի 30-ը վարձակալել է 23-ամյա ֆուտբոլիստին։

Վարձակալական պայմանագիրը չի ներառելու գնման իրավունք։

Կատալոնական ակումբը Twitter-ի իր էջում նաև գրառում է կատարել` գրելով «Նրա երազանքն իրականացավ»։

Այդ կերպ «կապտանռնագույնները» հղում են կատարել Ֆելիքսի` ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյին տված հարցազրույցին, որի ժամանակ նա հայտարարել էր, որ երազում է հանդես գալ «Բասրելոնայի» կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023