Ժոաու Ֆելիքսը հայտնել է, որ ցանկանում է հանդես գալ Բարսելոնայի կազմում

Ժոաու Ֆելիքսը հայտնել է, որ ցանկանում է հանդես գալ Բարսելոնայի կազմում

19/07/2023 - 16:42

«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը հայտնել է, որ ցանկանում է հանդես գալ «Բարսելոնայի» կազմում.

««Բարսելոնան» միշտ եղել է իմ առաջին ընտրությունը։ Մանկուց երազում եմ հանդես գալ «Բարսայի» կազմում։

Եթե դա տեղի ունենա, երազանքս կիրականա»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Ֆելիքսն «Ատլետիկո Մադրիդի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 131 խաղում դառնալով 34 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023