Նյուքասլի նախկին սեփականատերը յուրահատուկ կերպ է նշել ակումբի վաճառքը

Նյուքասլի նախկին սեփականատերը յուրահատուկ կերպ է նշել ակումբի վաճառքը

13/10/2021 - 14:22

«Նյուքասլի» նախկին սեփականատեր Մայք Էշլին յուրահատուկ կերպ է նշել ակումբի վաճառքը Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամին։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, ակումբի վաճառքն ավարտին հասցնելուց հետո Մայք Էշլին իր 5 ընկերների հետ մի քանի ժամ անցկացրել է The Kings Arms փաբում։

«Մայքը հիանալի տրամադրություն ուներ և մատուցողուհուն թողեց մոտ 6 եվրո թեյավճար։

Դուք չէիք էլ կարող պատկերացնել, որ նա ժամեր առաջ 360 մլն եվրոյի դիմաց վաճառել էր ակումբը։ Նրանք բոլոր կոստյում էին կրում, հավաքվել էին սեղանի շուրջ և ասում-խոսում, ուրախանում էին։

Նրանք սովորական տղաների տեսք ունեին, ովքեր աշխատանքից հետո հավաքվել ու լիցքաթափվում էին։

Նրանք ժամանեցին 17:30-ի ու 18:00-ի սահմաններում և մնացին մինչև 23:00-ն»,- պատմել է ականատեսներից մեկը։

Հիշեցնենք, որ Մայք Էշլին վերջերս 360 մլն եվրոյի դիմաց «Նյուքալը» վաճառեց Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամին, որն էլ գնել է «կաչաղակների» բաժնետոմսերի 80%-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023