Նկունկուն հիասքանչ է! Լայպցիգը պայքարից դուրս թողեց Ատալանտային 🎥

Նկունկուն հիասքանչ է! Լայպցիգը պայքարից դուրս թողեց Ատալանտային 🎥

14/04/2022 - 22:38

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Լայպցիգը» հյուրընկալվելիս մրցեց «Ատալանտայի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «ցլերն» ավելի լավ իրացրին իրենց գոլային պահերն ու հաղթեցին 2:0 հաշվով։

Դոմենիկո Տեդեսկոյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Քրիստոֆեր Նկունկուն։

Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 43 խաղում դարձել է արդեն 30 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Այսպիսով, «Լայպցիգն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:1 հաշվով` նվաճելով Եվրոպա լիգայի 1/2 կիսաեզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Ռեյնջերս» – «Բրագա» դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023