Նեյմարի հիասքանչ վիճակագրությունը Ուրուգվայի դեմ խաղում

Նեյմարի հիասքանչ վիճակագրությունը Ուրուգվայի դեմ խաղում

15/10/2021 - 12:32

Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու 12-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը սեփական հարկի տակ 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Ուրուգվայի նկատմամբ։

«Պենտակամպիոնների» կազմից ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել Նեյմարը, ով այդ խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Դրա շնորհիվ 29-ամյա ֆուտբոլիստը հեղինակավոր Sofascore կայքի կողմից ստացել է ամենաբաձր` 10 գնահատականը։

Ստորև ներկայացնում ենք բրազիլացի հարձակվողի` Ուրուգվայի դեմ խաղում գրանց վիճակագրությունը։

Այսպիսով, Նեյմարը կատարել է 89 փոխանցում` 77.4 % ճշգրտությամբ, 2 երկար փոխանցում, որոնք հասել են հասցեատիրոջը, 3 «կախած» փոխանցում, որոնցից մեկն է ճշգրիտ եղել, 4 հարված, որոնցից 2-ը դիպուկ են եղել, 1-ը` փակվել է մրցակցի ֆուտբոլիստների կողմից, 1-ն էլ` շեղ է ստացվել, 8 առանցքային փոխանցում (խմբ.` փոխանցում, որից հետո հարված է տեղում), 4 անգամ էլ ստեղծել է գոլային պահ։

Նեյը 16 անգամ դիրքային պայքար է մղել, որոնցից 13-ն ավարտել է հաջողությամբ, 9 ամգամ դրիբլինգի է դիմել և 7 անգամ շրջանցել մրցակիցներին, 2 անգամ կասեցրել է մրցակցի գրոհը, 1 անգամ էլ խփլել է գնդակը, մրցակիցները 5 անգամ խախտել են նրա նկատմամբ կանոնները։

Հատկանշական է, որ բրազիլացի հարձակվողն ոչ մի կանոնների խախտում թույլ չի տվել, ինչպես նաև մրակիցները չեն շրջանցել նրան դրիբլինգի միջոցով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023