Նեյմարը ծանր վնասվածք է ստացել Ուրուգվայի դեմ խաղում 🎥

Նեյմարը ծանր վնասվածք է ստացել Ուրուգվայի դեմ խաղում 🎥

18/10/2023 - 11:49

ԱԱ-2026-ի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 4-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Ուրուգվային։

Հանդիպման 44-րդ րոպեին «պենտակամպիոնների» կազմից ծանր վնասվածք ստացավ Նեյմարը, ով 45+4-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Ռիշարլիսոնին։

31-ամյա ֆուտբոլիստին խաղադաշտից հեռացրել են հատուկ բժշկական մեքենայով։

Նշենք, որ հանդիպումից հետո համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է Նեյմարը Մոնտեվիդեոյի «Սենտեներիո» մարզադաշտը լքել է հենակների օգնությամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023