Նեյմարը գերազանցել է Ռոնալդոյի ցուցանիշը․ առջևում միայն Պելեն է

Նեյմարը գերազանցել է Ռոնալդոյի ցուցանիշը․ առջևում միայն Պելեն է

14/10/2020 - 17:04

Հոկտեմբերի 14-ի ԱԱ-2022-ի որակավորման փուլի 2-րդ տուրի շրջանակում Բրազիլիայի հավաքականը հյուրընկալվելիս գոլառատ խաղում 2։4 հաշվով պարտության մատնեց Պերուի ընտրանուն։

Այդ խաղում «պենտակամպիոնների» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը, ով հավաքականի կազմում իր գոլերի քանակը հասցրեց 64-ի և շրջանցեց լեգենդար նախկին հարձակվող «Ֆենոմեն» Ռոնալդոյին, ում ակտիվում կա 62 գոլ։ Նեյն այժմ զիջում է միայն Պելեին, ով խփել է 77 գոլ։

28-ամյա ֆուտբոլիստն այդ նվաճման կապակցությամբ սոցցանցերի իր պաշտոնական օգտահաշիվներում հրապարակել է Ռոնալդոյի լուսանկարը՝ գրելով․

«Ամենայն հարգանք տածելով Ձեր հանդեպ, Ֆենոմեն»։

Վերջում հավելենք, որ Նեյմարը 64 գոլի նվաճմանը հասել է 103 խաղում, իսկ Ռոնալդոն 62 գոլին՝ 98 խաղում։ Պելեի ակտիվում կա 93 հանդիպում։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023