Նապոլին հիանալի է մեկնարկում տարին🎥

Նապոլին հիանալի է մեկնարկում տարին🎥

03/01/2021 - 20:00

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Կալյարիի» դեմ։

Ջենարո Գատուզոյի սաները բավական լավ հանդիպում անցկացրին և հաղթեցին 1։4 հաշվով։ Նեապոլիտանական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Պյոտր Զելինսկին, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Իրվինգ Լոզանոն ու թիմի ավագ Լորենցո Ինսինիեն։ Սարդինական ակումբի կազմից էլ միակ գոլը խփեց ժոաո Պեդրոն։

Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 28 միավոր, շրջանցեց «Սասուոլոյին» և բարձրացավ 4-րդ հորիզոնական, իսկ «Կալյարին» 14 միավորով 15-րդն է։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023