Յուվենտուսը կողմնորոշվել է տրանսֆերային գլխավոր թիրախի հարցում

Յուվենտուսը կողմնորոշվել է տրանսֆերային գլխավոր թիրախի հարցում

23/04/2021 - 13:10

Ինչպես տեղեկացնում է Calciomercato․com-ը, «Յուվետնուսը» լրջորեն հետաքրքրված է «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելիի ծառայություններով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա կիսապաշտպանը հաջորդ տարսֆերային պատուհանի ընթացքում լինելու  է թուրինյան ակումբի գլխավոր թիրախը։

Ավելի վաղ հաղորդվում  էր, որ իտալացի ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել նաև «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»։

Հավելենք, որ Լոկատելին «Միլանի» սան  է, որի համակարգում հանդես  է եկել 2010 թվականից, սակայն 2018 թվականին վարձավճարով տեղափոխվեց «Սասուոլո», իսկ 2019 թ․ ամռանը ակումբը 12․5 մլն եվրոյի դիմաց գնեց խաղացողի տրանսֆերային ամբողջական իրավունքները։

Ընթացիկ մրցաշրջանում Մանուել Լոկատելին բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ հեղինակավոր Transfermarkt կայքը Լոկատելիի տրանսֆերային արժեքը ներկա պահին գնահատում է  35 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023