Յուվենտուսը շարունակում է տպավորիչ հաղթարշավն` առավելության հասնելով նաև Ուդինեզեի նկատմամբ🎥

Յուվենտուսը շարունակում է տպավորիչ հաղթարշավն` առավելության հասնելով նաև Ուդինեզեի նկատմամբ🎥

08/01/2023 - 12:39

Իտալական Ա սերիայի 17-րդ տուրում առաջատարների թվում ընթացող «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Ուդինեզեի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ դարպասի գրավում. «բյանկոներիներին» հաղթանակ պարգևեց 86-րդ րոպեին խփած Դանիլոյի խփած միակ գոլը։

Այսպիսով, Մասիմիլիանո Ալեգրիի թիմը հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 37 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։

Նշենք, որ թուրինյան ակումբն Ա սերիայի շրջանակում տոնել է արդեն 8 անընդմեջ հաղթանակ «չոր» հաշվով։

«Ուդինեզեն», 25 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023