Յունայթեդն ուղիղ կապի  մեջ  է նաև Ռենի հետ ֆրանսիացի ծագող աստղի տրանսֆերի հարցում

Յունայթեդն ուղիղ կապի մեջ է նաև Ռենի հետ ֆրանսիացի ծագող աստղի տրանսֆերի հարցում

05/07/2021 - 10:22

Ջեյդոն Սանչոյի տրանսֆերն ավարտին հասցնելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր նպատակն է ձեռք բերել բարձրակարգ կենտրոնական պաշտպան ու հենակետային կիսապաշտպան։

Արդեն տեղեկացրել ենք, որ մանկունյանցիներն իրենց շարքերում ցանկանում են տեսնել «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանին ու այդ հարցի շուրջ արդեն բանակցություններ են սկսել «արքայական» ակումբի հետ։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հենակետային կիսապաշտպանի գոտում «կարմիր սատանաների» հիմնական թեկնածուն «Ռենի» ֆուտբոլիստ Էդուարդո Կամավինգան է։

Աղբյուրի փոխանցմամբ` «Յունայթեդի» ղեկավարությունը 18-ամյա ֆուտբոլիստի հետ մեծ հույսեր է կապում։

Անգլիական ակումբը Կամավինգայի տրանսֆերի հարցի շուրջ արդեն ուղիղ կապի մեջ է «Ռենի» հետ։ Ֆրանսիական ակումբը պատրաստ է բանակցություններ սկսել, եթե «Յունայթեդը» խաղացողի դիմաց պատրաստ լինի վճարել 30 մլն եվրո։

Բանն այն է, որ Էդուարդո Կամավինգայի և «Ռենի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, իսկ ֆրանսիական ակումբը չի ցանկանում նրան բաց թողնել անվճար։

Ինքը` ֆուտբոլիստը, չի շտապում նոր պայմանագիր կնքել «Ռենի» հետ և ցանկանում է հանգիստ մտածել իր հաջորդ ակումբի ընտրության հարցում։

Ռոմանոն գրում է նաև, որ ՊՍԺ-ն նույնպես հետաքրքրված է երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով և նրան վաղուց ցանկանում է տեսնել իր շարքերում։

Հավելենք, որ հեղինակավոր Transfermarkt.com կայքը 18-ամյա ֆուտբոլիստին ներկա պահին գնահատում է 55 մլն եվրո։

Նշենք նաև, որ Էդուարդո Կամավինգան «Ռենի» սան է, որի գլխավոր թիմում արդեն անցկացրել է 82 հանդիպում` դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Կամավինգան նաև 1 գոլ է խփել Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրած 3 խաղում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023