Յովիչը Ֆիորենտինայի կազմում նորամուտի խաղում չորս գոլ է խփել  🎥

Յովիչը Ֆիորենտինայի կազմում նորամուտի խաղում չորս գոլ է խփել 🎥

13/07/2022 - 10:12

«Ֆիորենտինան» նույնպես սկսել միջմրցաշրջանային հատվածն ու հուլիսի 12-ին ընկերական հանդիպում անցկացրեց Իտալիայի ցածր դիվիզիոններից մեկը ներկայացնող «Ռեալ Վիչենցա» ակումբի հետ` հաղթելով 7:0 հաշվով։

«Մանուշակների» կազմում փայլուն նորամուտ ունեցավ թիմի նորեկ Լուկա Յովիչը, ով երկրորդ կեսում փոխարինման դուրս գալուց հետո դարձավ պոկերի հեղինակ` չորս անգամ գրավելով մրցակցի դարպասը։

Ֆլորենցիան ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Նիկոլաս Գոնսալեսը, Նիկոլո Պիերոցի ու Ջոնաթան Իկոնեն։

Նշենք, որ Լուկա Յովիչը 45 րոպեում «Ֆիորենտինայի» կազմում ավելի շատ գոլ խփեց, քան «Ռեալի» մարզաշապիկով անցկացրած 51 խաղում։ Նա այդ ընթացքում դարձել էր 3 գոլի գեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023