Մ-23 տարեկան աշխարհի լավագույն դրիբլյորներն` ըստ CIES-ի

Մ-23 տարեկան աշխարհի լավագույն դրիբլյորներն` ըստ CIES-ի

06/05/2023 - 12:02

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է մինչեև 23 տարեկան աշխարհի լավագույն դրիբլյորներին։

Կազմակերպությունը ցանկը կազմելիս հաշվի է առել րոպե/հաջողված դրիբլինգի հաճախականությունը և դրա տոկոսային հարաբերակցությունը , ինչպես նաև` մրցակիցների, խաղընկերների և մրցաշարի մակարդակը։

Ցանկում ներառվել են միայն 23 տարին չլրացած այն ֆուտբոլիստներն, ովքեր իրենց ակումբի կազմում վերջին 365 օրվա ընթացքում դաշտում անցկացրել են նվազագույնը 1500 րոպե։

CIES-ը ցանկը կազմելիս մշակել է հատուկ ինդեքս, որի առավելագույն գնահատականը 100-ն է։

Բոլոր չափանիշները ներառյալ` մինչև 23 տարեկան լավագույն դրիբլյորների թոփ-10-ն ունի հետևյալ տեսքը.

  1. Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Իսպանիա) – 100
  2. Անժելո Բորժես («Սանթոս», Բրազիլիա) – 92.5
  3. Ջամալ Մուսիալա («Բավարիա», Գերմանիա) – 90
  4. Մոհամեդ Քուդուս («Այաքս», Հոլանդիա) – 88
  5. Ռոդրիգո («Ռեալ Մադրիդ») – 85.4
  6. Լուիս Էնրիկե («Բետիս», Իսպանիա) – 81.8
  7. Խվիչա Կվարացխելիա («Նապոլի», Իտալիա) – 80.7
  8. Ֆակունդո Բուոնանոտե («Բրայթոն», Անգլիա) -78.4
  9. Նիկո Վիլիամս («Ատլետիկ Բիլբաո», Իսպանիա) – 76.5
  10. Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա) – 76.5

Ցանկը գլխավոր Վինսիուսը բարձր վարկանիշ ունեցող մրցաշարերում հաջողված դրիբլինգի է դիմում յուրաքանչյուր 15 րոպե և 32 վայրկյանը մեկ անգամ և մրցակիցներին շրջանցում է 50.3 %-ի դեպքում։

Րոպե/հաջողված դրիբլինգ հարաբերակցությամբ լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Ֆեյթուլայ Գյուրլուկ («Ալթինորդու», Թուրքիա) – 12:39 րոպե
  2. Քրիստիան Օլիվերա («Բոստոն Ռիվեր», Ուրուգվայ) – 12:43 րոպե
  3. Անժելո Բորժես («Սանթոս») – 13:56 րոպե
  4. Պարֆե Գիագոն («Մաքքաբի Թել Ավիվ», Իսրայել) – 14:55 րոպե
  5. Էնցո Հոյոս («Չակարիտա Խունիորս», Արգենտինա) – 15:21 րոպե
  6. Վինիսիուս («Ռեալ Մադրիդ») – 15:32 րոպե
  7. Էրնեստ Նուամա («Նորշելան», Դանիա) – 15:53 րոպե
  8. Էնել Սոարեշ («Տրենչին», Սլովակիա) – 16:05 րոպե
  9. Բանդիգա Ֆադիգու («Իոնիկոս», Հունաստան) – 16:18 րոպե
  10. Կարիմ Կիմվյուդի («Մարիցբուրգ Յունայթեդ», ՀԱՀ) – 16:23 րոպե

Հաջողված դրիբլինգի տոկոսային հարաբերակցության տեսանկյունից լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Մոհամեդ Քուդուս («Այաքս») – 76.9%
  2. Կարիմ Կիմվյուդի («Մարիցբուրգ Յունայթեդ») – 70.2%
  3. Ֆեյթուլայ Գյուրլուկ («Ալթինորդու») – 70%
  4. Պաբլո Պալասիո («Ֆերո Կարիլ Օյեստե», Արգենտինա) – 69.8%
  5. Տիագո Ալմադա («Ատլանտա Յունայթեդ», ԱՄՆ) – 69.6%
  6. Դավիդ Կոստա («Լանս», Ֆրանսիա) – 69.4%
  7. Մարտին Բատուրինա («Դինամո Զագրեբ», Խորվաթիա) – 68.9%
  8. Յարի Վերսհարեն («Անդերլեխտ», Բելգիա) – 68.8%
  9. Նիկիտա Կրիվցով («Կրասնոդար», Ռուսաստան) – 68.3%
  10. Գաստոն Վերոն («Արգենտինոս Խունիորս», Արգենտինա) – 67.5%

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023