Մոուրինիո՞, թե՞ Գվարդիոլա․ Էտո’Օն հայտնել է իր կարծիքը

Մոուրինիո՞, թե՞ Գվարդիոլա․ Էտո’Օն հայտնել է իր կարծիքը

13/01/2021 - 13:27

«Բարսելոնայի» և «Ինտերի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օն Sport Bible-ին տված հարցազրույցի ժամանակ համեմատել է մարզիչներ Պեպ Գվարդիոլային և Ժոզե Մոուրինիոյին, որոնց ղեկավարությամբ ֆուտբոլիստը ելույթ է ունեցել կատալոնական և միլանյան ակումբներում։

«Չեմ կարծում, որ կարելի է միանշանակ ասել, թե նրանցից ով է լավագույնը․ ոճի հարց է։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր խաղավոճը, սակայն ես նախընտրում եմ Մոուրինիոյին։

Այժմ շատ են լավ մարզիչները, սակայն ես չեմ կարող մեկ այլ մարզչի անուն տալ, ով կկարողանա մոտիվացնել ֆուտբոլիստներին և ստանալ նրանցից առավելագույնը այնպես, ինչպես դա անում է Մոուրինիոն»,- ասել է կամերունցի ֆուտբոլիստը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023