ՄՅՈՒ-ն հետաքրքրված է մի շարք  կենտրոնական պաշտպանների ծառայություններով

ՄՅՈՒ-ն հետաքրքրված է մի շարք կենտրոնական պաշտպանների ծառայություններով

30/09/2023 - 14:54

«Մանչեսթեր Յունայթեդը» 2024 թվականին մտադիր է ամրապնդել կենտրոնական պաշտպանի դիրքը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր յութուբյան ալիքում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ այդ դիրքի ամրապնդման հարցում «կարմիր սատանաները» հետաքրքրված են Ժան-Կլեր Տոդիբոյի («Նիցցա»), Էդմոնդ Տապսոբայի («Բայեր») և Անտոնիու Սիլվայի («Բենֆիկա») ծառայություններով։

Հաղորդվում է, որ այս տարբերակներից որևիցե մեկի ձեռք բերումը կախված է նաև Հարի Մագուայերի ճակատագրից, ով դեռևս 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մոտ էր ակումբից հեռանալուն, սակայն «Յունայթեդը» չցանկացավ նրան վաճառել «Վեսթ Հեմին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023