Մխիթարյանը հերթական գոլային փոխանցումն է կատարել🎥

Մխիթարյանը հերթական գոլային փոխանցումն է կատարել🎥

01/11/2020 - 23:54

Իտալական Ա սերիայի 6-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության է հասել «Ֆիորենտինայի» նկատմամբ։ Հռոմեական ակումբին հաղթանակ են պարգևել Լեոնարդո Սպինացոլայի և Պեդրոյի խփած գոլերը։

Հանդիպման 70-րդ րոպեին Պեդրոյին գոլային փոխանցում կատարել է Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցել է ողջ հանդիպմանը։

31-ամյա հայ ֆուտբոլիստը Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում արդեն կատարել է 4 գոլային փոխանցում և առաջնության լավագույն ասիստենտն է։

«Ռոման» այս հաղթանակից հետո վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Ֆիորենտինան» 7 միավորով 11-րդն է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023