Միտրովիչի բենեֆիսը. Սերբիան ջախջախեց Շվեդիային 🎥

Միտրովիչի բենեֆիսը. Սերբիան ջախջախեց Շվեդիային 🎥

25/09/2022 - 01:17

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 4-րդ խմբի 5-րդ տուրում Սերբիայի հավաքականը Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում մրցեց Շվեդիայի ընտրանու դեմ։

Հյուրերը բավական արագ առաջ անցան հաշվի մեջ. 15-րդ րոպեին աչքի ընկավ Վիկտոր Կլասոնը։

Այդուհանդերձ, հետագայում սերբերը հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին` հաղթելով 4:1 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ Ալեքսանդր Միտրովիչը, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լուկիչը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Սլովոնիա 2:1 Նորվեգիա

B դիվիզիոնի 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. Նորվեգիա – 10 միավոր
  2. Սերբիա – 10 միավոր
  3. Սլովոնիա – 5 միավոր
  4. Շվեդիա – 3 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023