Միլինկովիչ-Սավիչի և Նևեշի առաջին գոլերն. Ալ Հիլալը հաղթեց Վիդադին🎥

Միլինկովիչ-Սավիչի և Նևեշի առաջին գոլերն. Ալ Հիլալը հաղթեց Վիդադին🎥

02/08/2023 - 23:00

Արաբական չեմպիոնների ակումբային գավաթի խմբային փուլի 3-րդ տուրում «Ալ Հիլալը» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Մարոկկոն ներկայացնող «Վիդադի» դեմ` հաղթելով 2:1 հաշվով։

Հանդիպման հերոսներ դարձան «Ալ Հիլալի» նորեկներ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Ռուբեն Նևեշն, ովքեր հաղթանակ պարգևեցին իրենց թիմին։

Նշենք, որ թե՛ Միլինկովիչ-Սավիչը և թե՛ Նևեշը նոր ակումբի կազմում խփեցին առաջին գոլերը։

«Վիդադի» միակ գոլը խփեց Սայֆեդին Բուհրան։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Ալ Սադ» 1:0 «Ալ Ահլի Տրիպոլի»

B խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Ալ Սադ» (Կատար) – 7 միավոր
  2. «Ալ Հիլալ» (Սաուդյան Արաբիա) – 5 միավոր
  3. «Վիդադ» (Մարոկկո) – 2 միավոր
  4. «Ալ Ահլի Տրիպոլի» (Լիբիա) – 2 միավոր

Այսպիսով, «Ալ Սադն» ու «Ալ Հիլալը» նվաճեցին մրցաշարի 1/4 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023