Միլանը վստահ խաղով հաղթեց Բոլոնիային` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը🎥

Միլանը վստահ խաղով հաղթեց Բոլոնիային` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը🎥

28/08/2022 - 09:53

Իտալական Ա սերիայի 3-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը»` «Սան Սիրո» մարզադաշտում, մրցեց «Բոլոնիայի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «ռոսոներիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռաֆայել Լեաուն ու Օլիվիե Ժիրուն։

Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 7 միավոր և գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

Նշենք, որ 7-ական միավոր ունեն նաև «Լացիոն», «Տորինոն» ու «Ռոման», որոնք լրացուցիչ ցուցանիշներով զիջում են «Միլանին»` կիսելով 2-4-րդ հորիզոնականները»

«Բոլոնիան», 1 միավորով, 17-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023