Միլանը վստահ խաղով հաղթեց Ատալանտային🎥

Միլանը վստահ խաղով հաղթեց Ատալանտային🎥

27/02/2023 - 01:55

Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «ռոսոներիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Ստեֆանո Պիոլիի թիմին հաղթանակ պարգևեցին Թեո Էրնանդեսի և Ժունիրո Մեսիասի խփած գոլերը։

Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 47 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։

«Ատալանտան», 41 միավորով, 6-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023