Միլանը պայմանագիր է համաձայնեցրել բելգիական ֆուտբոլի ամենահեռանկարային հարձակվողներից մեկի հետ

Միլանը պայմանագիր է համաձայնեցրել բելգիական ֆուտբոլի ամենահեռանկարային հարձակվողներից մեկի հետ

09/07/2022 - 11:45

«Բրյուգեի» հարձակվող Շարլ դե Կետելարեն հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «ռոսոներիները» լրջորեն հետաքրքրված են 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ու նրան ձեռքբերելը միլանյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է։

Աղբյուրի փոխանցմամբ` անցնող օրերին «Միլանը» բանակցություններ է վարել Դե Կետելարեի ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում կողմերը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել, իսկ երիտասարդ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու է 2.5 մլն եվրո։

Այժմ «ռոսոներիները» գործարքի համար առաջարկ են պատրաստում ու մտադիր են վճարել «Բրյուգեի» կողմից նախապես պահանջված 25 մլն եվրոն։

Հատկանշական է, որ միլանյան ակումբն արդեն մեկ առաջարկ կատարել է «Բրյուգեին» (20 մլն եվրո), որը, սակայն, բելգիական ակումբը մերժել է։

Նշվում է, որ «Միլանը» երիտասարդ ֆուտբոլիստին դիտարկում է որպես «10» համարի` ենթահարձակվողի/փլեյմեյքերի դիրքի ամրապնդման ամենահավանական տարբերակը, սակայն Դե Կետելարեն հաջողությամբ հանդես է գալիս նաև ինչպես հարձակման երկու եզրերում, այնպես էլ կենտրոնում։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ևս հաստատել է, որ «Միլանը» գործարքն իրականացնելու համար նոր առաջարկ է պատրաստում։

Հաղորդվում է, որ «Լիդսն» արդեն մի քանի ամիս է նույնպես փորձում է ձեռք բերել 21-ամյա ֆուտբոլիստին, սակայն այս հարցում յորքշիրյան ակումբի շանսերը բավական քիչ են։

Հավելենք, որ Շարլ դե Կետելարեն «Բրյուգեի» սան է, որի կազմում անցկացրել է 120 հանդիպում` դառնալով 25 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023