Միլանը շուտով կհայտարարի ևս մեկ տրանսֆերի մասին

Միլանը շուտով կհայտարարի ևս մեկ տրանսֆերի մասին

15/07/2023 - 18:42

Հոլանդական «ԱԶ Ալկմարի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ռոսոներիները» «ԱԶ Ալկմարին» վճարելու են 20 մլն եվրո։

24-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Նշվում է, որ Ռեյնդերսը ցանկացել է համալրել միայն «Միլանի» շարքերն, այդ պատճառով էլ մերժել է մյուս առաջարկները։

Սպասվում է, որ հոլանդացի ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի «Միլանի» համար, ինչից հետո կողմերը պաշտոնապես կհայտարարեն տրանսֆերի մասին։

Հավելենք, որ Տիջանի Ռեյնդերսն «ԱԶ Ալկմարի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. օգոստոսից` անցկացրած 128 խաղում դառնալով 13 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023