Միլանը բարդագույն խաղում միավոր պոկեց Վերոնայից🎥

Միլանը բարդագույն խաղում միավոր պոկեց Վերոնայից🎥

09/11/2020 - 11:57

Իտալական Ա սերիայի 7-րդ տուրի վերջին խաղում առաջնության առաջատար «Միլանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վերոնային»։

Թվում էր՝ «ռոսոներիները» հեշտ հաղթանակ պետք է տանեն, սակայն դրա հետ համաձայն չէին Իվան Յուրիչի սաները, ովքեր 19-րդ րոպեին դրությամբ արդեն հաղթում էին 0։2 հաշվով։ Նախ 6-րդ րոպեին Անտոնին Բարակն առաջ էր մղել հյուրերին, իսկ 19-րդ րոպեին Դավիդե Կալաբրիան դարձել էր ինքնագոլի հեղինակ։

27-րդ րոպեին «կարմրասեևերը» մեկ գնդակ հետ բերեցին․ Ջանջակոմո Մանյանին գրավեց սեփական դարպասը։

Երկրորդ խաղակեսում Ստեֆանո Պիոլիի սաները անհավանական առավելություն ունեին, սակայն ոչ մի կերպ չէին կարղոանում խփել երկրորդ պատասխան գնդակը, նույնիսկ 65-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը վրպեց 11 մետրանոց հարվածն իրացնելիս։

Միայն 90-րդ րոպեին «Միլանին» հաջողվեց փրկել խաղը, սակայն Դավիդե Կալաբրիայի խփած գոլը VAR համակարգը չեղարկեց՝ արձանագրելով ձեռքով խաղ։

Սակայն, դա էլ չընկճեց «Միլանի» ֆուտբոլիստներին, ովքեր 90+3-րդ րոպեին, ի վերջո, կարևոր 1 միավոր փրկեցին։ Գլխի դիպուկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Զլատանը։

Այս ոչ-ոքիից հետո «Միլանը» վաստակեց 17 միավոր և շարունակում է ոչ միայն մնալ անպարտելի, այլև գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրան հետապնդում են «Սասուոլոն» (15 միավոր), «Նապոլին» (14 միավոր), «Ռոման» (14 միավոր), դե իսկ «Վերոնան» էլ 12 միավորով 8-րդն է։

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023