Մեսսին Instagram-ում լուսանկարի «լայքերով» գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

Մեսսին Instagram-ում լուսանկարի «լայքերով» գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

18/07/2021 - 14:12

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնայի» և Լեո Մեսսիի հարձակվող Լեո Մեսսին Instagram-ում մարզիկներիկների շրջանակում գերազանցել է Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը։

Բանն այն է, որ Կոպա Ամերիկայի չեմպիոն դառնալուց հետո Մեսսին հուլիսի 11-ին մրցաշարի գավաթով լուսանկար տեղադրեց իր պաշտոնական էջում, որն արդեն հավաքել է 20.108.315 «լայք», ինչը ռեկորդային ցուցանիշ է Instagram-ում մարզիկների շրջանակում։

Մինչ այս պահը լավագույն ցուցանիշը գրանցել էր «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալացի ֆուտբոլիստը 2020 թ. նոյեմբերի 25-ին Դիեգո Մարադոնային նվիրված գրառում կատարեց, որն ունի 19.839.661 «լայք»։

Հատկանշական է, որ Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ում ունի 315 մլն, իսկ Լեո Մեսսին` 233 մլն հետևորդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023