Մեսսին ու Մբապեն փայլեցին. ՊՍԺ-ն ջախջախեց Մոնպելյեին🎥

Մեսսին ու Մբապեն փայլեցին. ՊՍԺ-ն ջախջախեց Մոնպելյեին🎥

15/05/2022 - 01:02

Ֆրանսիական Լիգա 1-ի 37-րդ տուրում ՊՍժ-ն հյուրընկալվելիս մրցեց «Մոնպելյեի» դեմ։

Հանդիպման մեծ մասում փարիզյան ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։

Մաուրիսիո Պոչետինոյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին, Անխել դի Մարիան ու Կիլիան Մբապեն էլ աչքի ընկան մեկական անգամ։

Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողը խփած գոլին ավելացրեց նաև երկու գոլային փոխանցում։

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Մբապեն անցկացրած 34 խաղում դարձել է 25 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Այս հաղթանակից հետո «Փարիզը» վաստակեց 83 միավոր և շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։

«Մոնպելյեն», 43 միավորով, 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023