Մեկ նկարի պատմություն N8?

Մեկ նկարի պատմություն N8?

03/05/2020 - 17:23

1990-ականների վերջին «Բարսելոնան» Լուի վան Գալի գլխավորությամբ կրկին վերադաձավ իսպանական էլիտա` 1997/98 և 98/99 մրցաշրջանում նվաճելով Լա լիգայի չեմպիոնությունը, իսկ 1997 թվականին ակումբը հոլանդացի մասնագետի գլխավորությամբ նվաճել էր նաև ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթը։

Այդ տարիներին կատալոնական ակումբի կազմում տոն էին տալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք էին Խոսեպ Գվարդիոլան, Ռիվալդոն, Պատրիկ Կլյուվերտը, Ֆրանկ և Ռոնալդ դե Բուրները, Յարի Լիտմանենը, Ֆիլիպ Կոկուն, Լուիս Էնրիկեն, ինչպես նաև երիտասարդներ՝ Խավին և Կառլես Պույոլը։

1999/00 մրցաշրջանը կատալոնական ակուբմի համար հաջող չստացվեց։ Լա լիգայի չեմպիոնական պայքարում ակումբն այնքան էլ լավ տեսք չուներ, իսկ տիտղոսը բաժին հասավ «Դեպորտիվոյին»։ Լա Կորունյան ներկայացնող ակումբը վաստակեց 69 միավոր, իսկ «Բարսելոնան»՝ 64։

Չեմպիոնների լիգայի պայքարում կատալոնական ակումբը հասավ մինչև մրցաշարի կիսաեզրափակիչ, որի շրջանակում մրցեց «Վալենսիայի» դեմ։ Վճռորոշ եղավ դիմակայության առաջին խաղը, որը կայացավ «Մեստալիա» մարզադաշտում, որտեղ վալենսիական ակումբը 4։1 հաշվով ուժեղ գտնվեց կատալոնական ակումբից։ Պատասխան խաղում «Բարսան» հաղթեց 2։1 հաշվով, սակայն լքեց պայքարը։

Ինչ վերաբերվում է Իսպանիայի գավաթի խաղարկությանը, ապա կատալոնական ակումբը վստահորեն հասել էր մինչև կիսաեզրափակիչ՝ ճանապարհին շրջանցելով «Պոլիդեպորտիվո Ալմերիային», «Օրենսեին» և «Օսասունային»։

Կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցը դարձավ «Ատլետիկո Մադրիդը»։ Առաջին խաղում մադրիդյան ակումբը 3։0 հաշվով հաղթեց «Բարսային»։

Դիմակայության պատասխան հանդիպումը նշակաված էր 2000 թվականի ապրիլի 24-ին, ինչը համընկնում էր նաև հավաքականների խաղերով։ Այդ ժամանակ էլ «Բարսայում» հանդես էին գալիս ոչ ավել, ոչ պակաս 9 հոլոնադացի ֆուտբոլիստ, որոնցից 6-ը հանդես էին գալիս հավաքականում։ Լուի վան Գալը պատասխան խաղին կարողացել էր հայտավորել ընդամենը 11 ֆուտբոլիստ, որոնցից երկուսը դարպասապահ էին։ Հոլանդացի մասնագետը զերծ չէր մնացել նաև վնասվածք ունեցող ֆուտբոլիստներից։

Ողջ շաբաթվա ընթացքում կատալոնական ակումբի ղեկավարությունը փորձում էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային համոզել, որպեզի խաղը հետաձգվի և տեղափոխվի այլ օր։ «Մենք չենք կարող մասնակցել հանդիպմանը և չենք ծրագրում խայտառակվել։ Մի՞թե ցանկանում եք, որ դարպասապահ Ռուդ Հեսպը հանդես գա հարձակման գծում»,- նշել է ակումբի այն ժամանակվա նախագահ Խոսեպ Լուիս Նունյեսը։

Վան Գալը հուսով էր, որ հանդիպումը կհետաձգվի և կկայանա մայիսի 16-ին, սակայն ֆեդերացիան այդպես էլ չցանկացավ ընդառաջ գնալ ակումբին։ Արդյունքում ակումբի ղեկավարները մարզչական շտաբի հետ քննարկեցին և եկան այն որոշմանը, որ ֆուտբոլիստները չեն մասնակցի հանդիպմանը՝ երկրպագուներին էլ հորդորելով, որ մնան տանը։ Ակումբի հիմնական կազմի 10 ֆուտբոլիստները և պահեստային մնացած միակ խաղացողը կանգնած մնացին պահեստային նստարանի առջև, իսկ «Կամպ Նոու» մարզադաշտի աշխատակիցները նույնիսկ չէին միացրել ակումբի հիմնը, որը, որպես ավանդույթ, խաղերից առաջ միշտ հնչում է։ Ակումբի ավագ Պեպ Գվարդիոլան մոտեցավ հանդիպման մրցավարին և զգուշացրեց, որ կատալոնական ակումբը չի պատրաստվում մասնակցել հանդիպմանը։

Կատալոնական ակումբի այն փոքրաթիվ երկրպագուները, որոնք եկել էին ներկա լինելու հանդիպմանը պարզեցին մի պաստառ, որի վրա գրված էր հետևյալը․

«Իսպանիան վախենում է հերթական կախարդական երեկոյից։ Ֆեդերացիան և ԶԼՄ-ները կոռումպացված են»։

Այդ ամենից հետո ակումբի ղեկավարությունը հայտարարեց, որ անհնար էր մասնակցել հանդիպմանը, քանի որ ֆեդերացիան խախտում է ակումբի մարզական, սոցիալական, ինչպես նաև տնտեսական իրավունքները։ Ակումբի հայտարարության մեջ նշվում էր նաև, որ «Բարսելոնան» չի ցանկացել մասնակցել հերթական ֆարսին։

Ֆեդերացիայի պատժամիջոցներից, իհարկե, «Բարսելոնան» չխուսափեց։ Այդ խաղում ակումբի անվան դիմաց գրանցվեց տեխնիկական պարտություն, իսկ ակումբը տուգանվեց 2 մլն պեսոյով։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023