Մարկո վան Բաստեն․ «Ովքեր կարծում  են, որ Ռոնալդուն Մեսսիից լավն է, ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում»

Մարկո վան Բաստեն․ «Ովքեր կարծում են, որ Ռոնալդուն Մեսսիից լավն է, ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում»

29/02/2020 - 12:36

«Այաքսի» և «Միլանի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Մարկո վան Բաստենը խոսել է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսիի մասին․

«Կրիշտիանուն հիանալի ֆուտբոլիստ է, սակայն, ովքեր կարծում են, որ նա ավելի լավն է, քան Մեսսին, ոչինչ չեն հասկանում ֆուտբոլից կամ էլ անկեղծ չեն ասում։

Մեսսին եզակի և անկրկնելի խաղացող է։ Այդպիսի խաղացողներ հայտնվում են յուրաքանչյուր 50 կամ 100 տարին մեկ։ Նա հանճար է։

28 տարեկանում ես գրեթե դադարեցի խաղալ։ Ես արդեն նվաճել էի երեք «Ոսկե գնդակ»։ Այժմ տեսեք, թե ինչպես են 30-ից հետո հանդես գալիս Ռոնալդուն և Մեսսին»,- վան Բաստենի խոսքերը մեջբերում է Marca-ն։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023