Մարադոնայի լուսանկարով թղթադրամներ կտպվեն․ հայտնի է դրա տեսքը📸

Մարադոնայի լուսանկարով թղթադրամներ կտպվեն․ հայտնի է դրա տեսքը📸

08/12/2020 - 21:49

Արգենտինայում Դիեգո Արմանդո Մարադոնայի նկարով թղթադրամներ կտպվեն։

Ինչպես տեղեկացնում է beIN Sport-ի լրագրող Տանկրեդի Պալմերին, այդ հարցը դրված է Արգենտինայի Սենատի օրակարգում և արդեն հավանության է արժանացել։ Մարադոնայի նկարը պատկերված կլինի 10 հազար պեսոյի թղթադրամի վրա։

Սպասվում է, որ այդ քայլը դրական կանդրադառնա Արգենտինայի տնտեսության վրա, որը ներկա պահին խորը ճգնաժամ է ապրում։ Հաղորդվում է, որ այս քայլը աշխարհի տարբեր ծայրերում մարդկանց կստիպի ձեռք բերել արգենտինական պեսո։

Պալմերին Twitter-ի իր օգտահաշվում հրապարակել է, թե ինչ տեսք է ունենալու այդ թղթադրամը․

Հիշեցնենք, որ Դիեգո Արմանդո Մարադոնան 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023