Մաուրո Իկարդին կվերադառնա Իտալիա

Մաուրո Իկարդին կվերադառնա Իտալիա

18/03/2020 - 15:05

Ինչպես տեղեկացնում է CalcioMercato-ն, «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին, ով ընթացիկ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացնում է ՊՍԺ-ի կազմում, ամռանը կվերադառնա Իտալիա՝ փորձելով գտնել նոր ակումբ։

Ֆրանսիական ակումբը իրավունք ունի 70 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել խաղացողի ամբողջական տրանսֆերը, սակայն խաղացողը խորհրդակցելով իր կնոջ Վանդա Նարայի հետ, ով նաև նրա գործակալն է, որոշել է, որ ավելի լավ կլինի վերադառնա Իտալիա և հանդես գա Ա սերիայի ակումբներից մեկում։ Մաուրոն համաձայն է հանդես գալ ինչպես «Ինտերի», այնպես էլ տեղափոխվել «Նապոլի» կամ «Յուվենտուս»։

Արգենտինացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում փարզիյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 17 գոլի հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023