Մաունթի տպավորիչ գոլը տուգանայինի իրացումից հետո🎥

Մաունթի տպավորիչ գոլը տուգանայինի իրացումից հետո🎥

27/07/2020 - 00:37

Անգլիական Պրեմիեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Վուլվերհեմպտոնի» նկատմամբ՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Հանդիպման առաջին խաղակեսի ավելացված ժամանակի առաջին րոպեին լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էին վաստակել։ Գնդակին մոտեցավ «Չելսիի» 21-ամյա կիսապաշտպան Մեյսոն Մաունթը, ով աջ ոտքի դիպուկ հարվածով դարձավ բավականին գեղեցիկ գոլի հեղինակ՝ առաջ մղելով իր թիմին։

Այդ գոլից րոպեներ անց՝ 45+4-րդ րոպեին, Մաունթն իրա անվան դիմաց նաև գոլային փոխանցում ավելացրեց՝ օգնելով աչքի ընկնել Օլիվիե Ժիրուին։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մաունթը ԱՊԼ-ի շրջանակում մասնակցեց 37 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023