Ման. Սիթին հաղթեց Արսենալին` դուրս գալով Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչ🎥

Ման. Սիթին հաղթեց Արսենալին` դուրս գալով Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչ🎥

28/01/2023 - 01:54

Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։

Առաջին կեսը բավական դինամիկ ստացվեց. երկու ակումբներն էլ ունեին մի շարք գոլային պահեր, սակայն նախքան ընդմիջում չկարողացան բացել հաշիվը։

Հիշատակման են արժանի հատկապես Տակեհիրո Տոմիյասուի և Լեանդրո Տրոսարի ունեցած գոլային դրվագները, երբ «քաղաքաբնակներին» փրկեց պահեստային դարպասապահ Շտեֆան Օրտեգան։

Պեպ Գվարդիոլայի թիմը նույնպես ունեցավ հիանալի գոլային դրվագ, երբ Էրլինգ Հալանդը փորձեց աչքի ընկնել շրջադարձ հարվածով, ինչից հետո գնդակը դատարկ դարպասից հեռացրեց Տոմիյասուն։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսն էլ հիմնականում մեկնարկել և ընթանում էր հավասար պայքարում. տևական ժամանակ վտանգավոր պահեր չկային։

Այդուհանդերձ, 64-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը. աչքի ընկավ Նաթան Ակեն։

Բաց թողած գոլից հետո Միկել Արտետան փորձեց փոփոխությունների միջոցով բեկել հանդիպման ընթացքը, սակայն «զինագործների» խաղում չկար սրություն։

Ի վերջո, մանկունյական ակումբը պահպանեց հաղթական հաշիվն` առավելության հասնելով 1:0 հաշվով։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» նվաճեց Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023