Մանչեսթեր Սիթին տարին ավարտեց երկու տպավորիչ ռեկորդով

Մանչեսթեր Սիթին տարին ավարտեց երկու տպավորիչ ռեկորդով

30/12/2021 - 12:13

Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»։

Ինչպես տեղեկացնում է City Xtra-ն, «քաղաքաբնակները» 2021 թ. ընթացքում Պրեմիեր լիգայի շրջանակում տոնել են 36 հաղթանակ։

Մեկ օրացույցային տարվա ընթացքում սա ռեկորդային արդյունք է, և մանկունյական ակումբը գերազանցել է «Լիվերպուլի»` 1982 թ. գրանցաց ցուցանիշը. «կարմիրները» այդ տարի Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում տոնել են 33 հաղթանամ։

Բացի դրանից, «Սիթին» 2021 թ. ընթացքում ԱՊԼ-ի շրջանակում տոնել է 19 արտագնա հաղթանակ, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է` թարմացնելով իր իսկ արդյունքը, որը գրանցվել էր 18-րդ տուրում «Նյուքասլի» դեմ կայացած խաղում (4:0)։

Նշենք, որ այդ ցուցանիշով երկրորդ լավագույնը «Տոտենհեմի» արդյունքն է, որը 1960 թ. տոնել է 17 արտագնա հաղթանակ։ Այդ մասին հայտնում է BBC-ն։

Հավելենք, որ Պեպ Գվարդիոլայի թիմն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն 2022 թվականին` հունվարի 1-ին Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելով «Արսենալին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023