Մանչեսթեր Սիթին շարունակում է հաղթարշավը` էլ ավելի ամրապնդվելով առաջին հորիզոնականում🎥

Մանչեսթեր Սիթին շարունակում է հաղթարշավը` էլ ավելի ամրապնդվելով առաջին հորիզոնականում🎥

30/12/2021 - 02:06

Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Բրենթֆորդի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ այս խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ, որը 16-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Ֆիլ Ֆոդենը, ով հաղթանակ պարգևեց «քաղաքաբնակներին»։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 50 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն ու էլ ավելի ամրապնդեց դիրքերը, քանի որ արդեն 8 միավորով գերազանցում է մոտակա հետապնդող «Չելսիին»։

«Բրենթֆորդը» մնաց 20 միավորով և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։

Նշենք, որ Պեպ Գվարդիոլայի թիմը Պրեմիեր լիգայի շրջանակում տոնեց 10-րդ անընդմեջ հաղթանակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023