Մանչեսթեր Սիթին նույնպես ձախողվեց` պարտվելով Տոտենհեմին🎥

Մանչեսթեր Սիթին նույնպես ձախողվեց` պարտվելով Տոտենհեմին🎥

05/02/2023 - 22:26

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմը» հանդիպման ընթացքում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «խցաններին» հաղթանակ պարգևեց 15-րդ րոպեին Հարի Քեյնի խփած միակ գոլը։

Այսպիսով, «Տոտենհեմը» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 39 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

«Քաղաքաբնակները», 45 միավորով, 2-րդն են` առաջատար «Արսենալից» հետ մնալով 5 միավորով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023